Ուկրաինան շարքից հանել է ռուսական նավթավերամշակման հզորությունների 17%-ը. Reuters
Վերջին շաբաթներին Ուկրաինան ակտիվացրել է հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ զգալի վնաս հասցնելով ՌԴ ռազմական մեքենայի ֆինանսավորման հիմնական աղբյուրին, գրում է Reuters-ը։
Կիևի վերջին հարվածները ռուսական 10 նավթավերամշակման գործարանների վրա, ոչնչացրել են Ռուսաստանի ընդհանուր նավթավերամշակման հզորության առնվազն 17%-ը, որը համարժեք է օրական 1.1 միլիոն բարելի:
ՌԴ նավթավերամշակման գործարանները, նավթաբազաները և ռազմարդյունաբերական օբյեկտներն ավելի հաճախ են դառնում Ուկրաինայի թիրախները։ Այդ կերպ Կիևը թուլացնում է Մոսկվայի՝ նավթ վերամշակելու և արտահանելու կարողությունը։ Ուկրաինայի արշավը նաև հանգեցրել է գազի դեֆիցիտի Ռուսաստանի որոշ շրջաններում:
Նավթավերամշակման գործարանների վրա հարվածները տեղի են ունենում բենզինի սեզոնային պահանջարկի գագաթնակետին։
Հուլիսին՝ նախքան Կիևի հարձակումների ակտիվացումը, Ռուսաստանն արդեն խստացրել էր բենզինի արտահանման արգելքը՝ բավարարելու ներքին պահանջարկի աճը: Ուկրաինայի գործողությունների ֆոնին Ռուսաստանի մի շարք շրջաններում նկատվում է բենզինի պակաս:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը գնահատել է Ուկրաինայի հետ երկխոսության վերսկսման հեռանկարները
Կիևը ազդանշան չի տալիս Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, ՌԻԱ...
Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանը հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ցուցադրական մարտավարական զորավարժություններ է...
Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է պահանջում. Անդրեյ Սիբիգան
Ռուսաստանը պատանդ է պահում գլոբալ պարենային անվտանգությունը: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավա...
Երբ է Իսրայելը ծրագրում ավարտել Գազայի շրջափակումը
Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է 48 ժամվա ընթացքում ավարտել Գազայի շրջափակումը և ռազմական գործողություններ սկսել...