Պեսկովը գնահատել է Ուկրաինայի հետ երկխոսության վերսկսման հեռանկարները

Կիևը ազդանշան չի տալիս Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ոչ, մինչ այժմ Կիևից որևէ ազդանշան չի եղել», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ հարցին։


Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Կիևը և եվրոպական երկրները ցանկություն չեն ցուցաբերում բանակցել Ուկրաինայում արդար խաղաղության համար։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս առաջարկել է ՆԱՏՕ-ի պետություններին «հարգել իրենց պարտավորությունները և համաձայնության գալ իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների շուրջ»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի առաջարկները «անտեսվել են և շարունակում են անտեսվել»։

Քաղաքականություն