«3+3» ձևաչափը տարածաշրջանային` այդ թվում Հայաստան-Ադրբեջան հակամարտությունների լուծման հաջողված փորձ է
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:
Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»:
««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների համար, որոնց մեջ ընդգրկված են նաև Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև պետություններ, որոնք ընդգրկում են Հարավային Կովկասի տարածքը։
Մինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Այդ հաղթանակը մեծ հնարավորություններ ստեղծեց մեր համար. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանի դեմ պատերազմում հաղթանակը «հսկայական հնարավորություններ»...
Ալեն Սիմոնյանը ջնջել է Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին գրառումը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկ...
Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի. Բաղդասարյան
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքում գրել է.«Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կա...