Ալեն Սիմոնյանը ջնջել է Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին գրառումը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։
«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»,- նշել էր նա:
Ըստ էության, Սիմոնյանը գրառումը ջնջել է «Հայկական ժամանակ»-ում Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա, փաստացի, հերքել է Սիմոնյանի գրառումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշոտ Փաշինյանը հերքել էր մասին տարածվող տեղեկությունը.
«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել էր Աշոտ Փաշինյանը:
[50046a88f6a149a003ab2eb9ea49a44e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 1...
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մ...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерс...