ՆԳՆ-ն՝ Ջրվեժում բռնկվծ հրդեհի մասին
Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում շտապօգնության բժիշկը ծեծել է հայազգի 76-ամյա հիվանդին
Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության...
Երիտասարդները «Nissan March»-ով մոտ 6 մետր գլորվել ու հայտնվել են դաշտում
Հուլիսի 12-ին, ժամը 13։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ա...
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով կան ձերբակալվածներ
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկու մենեջերի՝ կապված ապրիլի 26-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս...
Ավտովթար Կոտայքի մարզում. Honda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ. Shamshyan. com
Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գոռ...