Ինչեր են այրվել Ջրվեժի սպունգի արտադրամասում բռնկված հրդեհից. նոր մանրամասներ
Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպունգի արտադրամասի (3000 քմ) պահեստում և բակային հատվածում։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Այրվել են շինանյութ, շինանյութի հումք և սպունգ։ Օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի սպունգի հումքով լի տակառներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հրթիռակոծվում Դնեպրի երկաթուղային կամուրջը
Հայտնվել են Դնեպրի երկաթուղային կամրջի հրթիռակոծման կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը թռչում...
Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան
Դեկտեմբրի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի...
Երևանում Toyota-ն բախվել է Jeep-ին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento-ին․ կա տուժած
Երևանում այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 15։00-ի սահմանում Toyota Prius մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրաղբյուր գյուղում սպանել են 39-ամյա տղամարդու. կա ձերբակալված
Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների...