Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ
Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դարբ գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի և տուժածներին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ կա տուժած
Օգոստոսի 19-ին՝ ժամը 10։43-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Հալեպ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել
Հալեպ քաղաքում պայթյուն է որոտացել։ Այս մասին փոխանցել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:Անհայտ անձը պայթուցիկ սարք...
Հրդեհ` Երևանի շենքերից մեկում
Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի...
Վթար` Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստա...