Պուտինի և Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԴ «Առաջին ալիք»-ին տված մեկնաբանության մեջ խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։
Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ «Այս պահին, կարծես, դրան կմասնակցեն նաև օգնականները», - հավելել է Պեսկովը։
«Այնուհետև բանակցություններ կլինեն պատվիրակությունների շրջանակներում, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Այնուհետև առաջնորդները որոշ ժամանակով կցրվեն, ապա կհավաքվեն համատեղ մամուլի ասուլիսի», - նշել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա այսօր Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի և բանակի Էլմենդորֆ-Ռիչարդսոն համատեղ բազայում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական կարգավորման քննարկման վրա։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կքննարկեն նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...