Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆֆի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի միջև զրույցն ավելի արդյունավետ է եղել, քան սպասվում էր։
Միևնույն ժամանակ The New York Times-ը հայտնել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Կարճ ժամանակ անց նաև նախատեսում է եռակողմ հանդիպում կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։
«Թրամփը հայտնել է իր մտադրությունների մասին՝ եվրոպական առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նախատեսվում է, որ հանդիպումներին ներկա կլինեն միայն երեք առաջնորդները՝ առանց Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցության»,- նշվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...