Հյատնի է՝ որ ռազամաբազայում կհանդիպեն Թրամփն ու Պուտինը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում, հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց կազմակերպիչներն եզրակացրել են, որ գագաթնաժողովը հյուրընկալելու համար Ալյասկայի միակ քաղաքը կլինի Անքորիջը՝ նահանգի ամենամեծ քաղաքը։
Միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի բազան կարող էր բավարարել անվտանգության պահանջները, չնայած Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այնպիսի իրավիճակից, երբ Ռուսաստանի նախագահը կհայտնվեր ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում։
Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, հանդիպման վայր ընտրելիս Եվրոպայի հետ առնչվող տարբերակները անմիջապես մերժվել են՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Պուտինի նկատմամբ տրված ձերբակալման օրդերի պատճառով։ Միևնույն ժամանակ, շարունակում են աղբյուրները, դիտարկվել է Հունգարիայի հետ տարբերակը, որի վարչապետ Վիկտոր Օրբանը մտերիմ է և՛ Պուտինի, և՛ Թրամփի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն աշխատի դպրոցում․ ԿԳՄՍ
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրե...
Թրամփի վարչակազմն արագ արձագանքման ուժեր է ստեղծում
Թրամփի վարչակազմն արագ արձագանքման ուժեր է ստեղծում քաղաքացիական անկարգությունները ճնշելու համար, այս մասին գրում է Wash...