Նշանակվել է Պուտինի և Թրամփի հանդիպման օրը
Հաջորդ շաբաթը նշանակվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նպատակային ամսաթիվ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
Վերջինս պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու The New York Times (NYT)-ի այն հրապարակմանը:
«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման տարբերակին, որի մասին երեկ, չգիտես ինչու, խոսել են Վաշինգտոնում, այդ տարբերակը պարզապես հիշատակվել է ամերիկյան ներկայացուցչի կողմից։ Բայց այն չի քննարկվել։ Ռուսական կողմն այդ տարբերակը թողել է առանց մեկնաբանության», - ընդգծել է Ուշակովը։
Ըստ նրա՝ ռուսական կողմն առաջարկում է ամբողջությամբ կենտրոնանալ երկկողմ հանդիպման կազմակերպման վրա։
«Մենք առաջարկում ենք, նախևառաջ, կենտրոնանալ Թրամփի հետ երկկողմ հանդիպումը նախապատրաստելու վրա, և կարծում ենք, որ գլխավորն այն է, որ այս հանդիպումը լինի հաջող և արդյունավետ»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆֆի և Պուտինի միջև զրույցն ավելի արդյունավետ է եղել, քան սպասվում էր։
Միևնույն ժամանակ The New York Times-ը հայտնել էր, որ իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...
Սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ. Փաշինյան
Հայաստանը մեզնից յուրաքանչյուրի համար այնպիսի տուն է, ինչպիսին այն տներն են, որից այսօր մենք դուրս ենք եկել և գնացել մեր...