Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստորագրված հռչակագրով մենք արձանագրեցինք՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունենալու»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա ու դրա մասին խոսք լինել չի կարող․ «Պետք չէ ստեղծել խոսույթներ, որոնք չկան»։
Վարչապետը նշել է, որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը չեն կարող խախտվել։
Նա հավելել է «Եթե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային միջոցներից, դա կլինի խաղաղության ամենկայուն երաշխիքը»։
Հիշեցնենք՝ երեկ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայության եկան «Թրամփի երթուղին» շահագործելու հարցի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը սորագրել են համաձայնագիր
Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...