Կոշտան և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրումը
Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է այդ արդյունքների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման առումով։ Նա հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։
Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագրի կարևորությանը։
Օգոստոսի 12-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույց ունեցել, Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
Հիշեցնենք՝ Հայսատանն ու Ադրբեջանըու օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...