Ուկրաինայի պաշտպանության ուժերը Սումիի մարզում ազատագրել են երկու գյուղ
Ուկրաինայի պաշտպանության ուժերը ազատագրել են Սումիի մարզի Ստեպնոյե և Նովոկոնստանտինովկա բնակավայրերը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբին։
Գլխավոր շտաբը բացատրել է, որ պաշտպանության ուժերը ձեռնարկում են բոլոր ջանքերը՝ ռուսների հարձակման ծրագրերը խափանելու և նրանց մարտական ներուժը սպառելու համար։
Նշվում է, որ թշնամին օգտագործում է իր թվային առավելությունը և, չնայած այն հանգամանքին, որ մեծ մասշտաբով կորցնում է իր անձնակազմը, փորձում է փոքր խմբերով ներթափանցել ուկրաինական դիրքերի առաջին գիծ:
Գլխավոր շտաբը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին որոշել է լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ հատկացնել՝ պաշտպանական գիծը թափանցող թշնամու դիվերսիոն խմբերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի միակ հելիում արտադրող գործարանին
Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգում հրթիռների համար նախատեսված հ...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Արզամասի գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող հրթիռների մասեր արտ...
Իրան- Իսրայել նոր պատերազմը անխուսափելի է. Իրանցի վերլուծաբան
Շատ վերլուծաբանների կարծիքով, Իրանի և Իսրայելի միջև հրադադարից և 12-օրյա պատերազմի ավարտից անցել է մոտ 50 օր, և Իսրայելը...
Ռուսական զորքերը հարվածել են ուկրաինական ցամաքային զորքերի ստորաբաժանմանը. կա զոհ և վիրավորներ
Այսօր գիշերը Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներից մեկի տարածքում ռուսական հրթիռային հարվածի...