Թրամփի մասնակցությունը խաղաղ գործընթացին, արտաքին ոտնձգություններից պաշտպանվելու հզոր երաշխիք է. քաղաքագետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, արտաքին ոտնձգություններից պաշտպանվելու հզոր երաշխիք է: Այս մասին հայտաարել է Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերը:
«Բացի այդ, Ադրբեջանի համար դա նաև վստահության գործոն է, որովհետև Մոսկվայում եռակողմ բանակցությունների ժամանակ հիմնավոր կասկածներ կային, որ Ռուսաստանը ոչ թե անկողմնակալ կողմ է, այլ իրապես աջակցում է Հայաստանին։ ԱՄՆ-ի միջնորդության մեջ նման բան չկա, Ամերիկան երաշխավորում է չեզոքություն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Սա վստահություն է ստեղծում և ադրբեջանցիների, և հայերի մոտ, որ նրանք կարող են հանգիստ գործնական ձևով խոսել միմյանց միջև, առանց երկյուղների, որ ուժեղ միջնորդը գործնականում աջակցում է կողմերից մեկին»,- ասել է նա:
Քաղաքագետը նշում է, որ Թրամփի երթուղին դեպի խաղաղություն և միջազգային բարգավաճում կոչվող տրանսպորտային-տարանցիկ նախագծի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը նախազգուշացում է Ռուսաստանին և Իրանին:
Ընդ որում, փորձագետը հակասական չի համարում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների միաժամանակյա վերահսկողությունն ու ամերիկյան ընկերությունների մասնակցությունը «Թրամփի երթուղու» կառուցմանը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...
Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել...