Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումներին՝ ընդգծելով, որ օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի, այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Վաշինգտոնում տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:
«Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով», - ասել է լրագրողը:
Ի պատասխան Միրզոյանն ասել է.
«Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...