Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել: Այս մասին գրել է The New York Times-ը։
Պուտինն ու Թրամփը նույն մեքենայով են հեռացել օդանավակայանից, գրում է, որ երկու գերտերությունների ղեկավարներին նույն մեքենայում տեսնելը չափազանց անսովոր էր։
Երկրի ղեկավարները Ալյասկայում գագաթնաժողովին ժամանել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահների միջև փակ հանդիպումը արդեն սկսվել է։
Նրանք բանակցությունների սկզբում ձեռնպահ են մնացել մամուլի համար ռեպլիկներից և չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին:
Հանդիպումը սկսվել է նեղ կազմով, և պատվիրակությունների անդամները ավելի ուշ կմիանան առաջնորդներին:
Թրամփի և Պուտինի միջև նախատեսված անձնական հանդիպումը վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման:
Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Լավրովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը:

Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչպե՞ս...
Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ուղերձում խոսել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրո...
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. Ռուբիո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այս մաս...