Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն
Դատախազությունը, Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:
Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ:Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է գնահատել Սամվել Կարապետյանի ձերբակալումը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...