Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատարանի որոշումը. փաստաբան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
«Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։
Դատարանի, գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում: Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց:
Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»,- գրել է նա։
Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը մեկնաբանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն գրառումը, համաձայն որի Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց։
Աշոտ Ապրեսյանը գրել է․
«Պարոն Սիմոնյան, պետք չէ փաստերն աղավաղել, դատարանի կողմից իրավունքի չարաշահում չի արձանագրվել, դատարան ներկայացված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Ջալալ Հարությունյանը գտնվել է ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ։ Դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով հունիսի 30-ին է ուղարկվել Հարությունյանի հասցեով, իրը ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով նրան չի հանձնվել ու հետ է վերադարձվել դատարան, և այլևս փոստային ծառայության միջոցով Հարությունյանին չի ուղարկվել։ Այսօր Հարությունյանը գրավոր դիմել էր դատարանին, հնարավորինս սեղմ ժամկետում դատական ակտն ուղարկել իրեն։ Դուք ևս ներկա էիք այդ դատական նիստին, ու Ձեր պես պրոֆեսիոնալ փաստաբանին հարիր չէ փաստերն աղավաղել, կամ ներկայացնել կիսատ պռատ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...