Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր` մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։
«Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նոր սակագները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, ինչը կարող է ցուցակում ընդգրկված երկրներին ժամանակ տալ առևտրային համաձայնագիր կնքելու և ներմուծման ավելի բարձր սակագներից խուսափելու համար։ Դրանք ներառում են` Սիրիան, որի ապրանքների վրա կիրառվում են ամենաբարձր՝ 41 տոկոս մաքսատուրքերը, Մյանմար և Լաոս, որոնցից ներմուծումը կենթարկվի 40 տոկոս հարկի, Իրաքը և Սերբիան, որոնց նկատմամբ մաքսատուրքը կկազմի 35 տոկոս, Շվեյցարիա, որից կգանձվի 39 տոկոս մաքսատուրք։