Փաշինյանն իր թիմին հայտնել է՝ ոնց պետք է մտնեն Վեհարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղից հեռացնելու մտադրությունից։
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Փաշինյանն իր թիմին ասել է, որ պետք է դա անել չափված-ձեււած պլանով, որը չի ունենալու «պրավալներ», ու Վեհարան հասնելու դեպքում՝ իրենք կապահովեն 100 տոկոսանոց արդյունք: Իշխանություններն էլ վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է, պարզապես պետք է զինվել համբերությամբ: Վարչապետն իր թիմին կոնկրետ ժամկետ չի նշել Վեհարան գնալու վերաբերյալ, բայց հայտարարել է, թե «ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան՝ մեզ օգուտ»:
Իշխանական աղբյուրները վստահեցնում են՝ վաղ թե ուշ Կաթողիկոսն ինքնակամ հրաժարական է տալու, որքան էլ որ տարբեր քաղաքական ուժեր նրան հորդորում են չդիմել այդ քայլին:
Նիկոլ Փաշինյանը դեռեւս Վեհարան գնալու վերաբերյալ իր պլանը թիմի մոտ չի բացահայտում, բայց բոլորը սրտատրոփ սպասում են նրա հրահանգին:
Թե ինչ անակնկալների սպասենք վարչապետտի պաշտոնից արձակուրդում գտնվող Փաշինյանից, բարդ է ասել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...