«Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագն ազատ կարձակվի. խափանման միջոցը փոխվել է
«Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` նրա խափանման միջոցը փոխվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
«Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ»,– ասել է նա։
Սարգսյանը հավելեց, որ այս պահին դատարանի որոշումը քրեակատարողական հիմնարկ է տանում այն կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք` Հրայր սարկավագ Հակոբյանը հունիսին 26-ին 2 ամսով կալանավորվեց «հեղաշրջման գործով»։ Նրա կալանավորումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի երկխոսության սղագրություն, որում իբր Հրայր սարկավագ Հակոբյանը հարցնում է. «Եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից», «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»: Հրայր սարկավագը փաստաբանին ասել է, որ իրեն վերագրվող խոսակցությունը կտրված է ընդհանուր բովանդակությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...