Թրամփը պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Իրանը շարունակի աշխատել իր միջուկային ներուժի վրա։
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչիի խոսքով՝ իրանական կողմը ուրբաթ օրը «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներին ասել է, որ իրավունք ունի շարունակել ուրանի հարստացումը միայն Իսլամական Հանրապետության տարածքում։
«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք այն կոչնչացնենք ավելի արագ, քան դուք կարող եք մատ թափ տալ։ Մենք ստիպված կլինենք դա անել։ Մենք դա կանենք ուրախությամբ, բացահայտ և ուրախությամբ։ Իրանը վատ ազդանշաններ է ուղարկում։ Ես ձեզ կասեմ, որ այն երկրի համար, որը հենց նոր է ոչնչացվել, նրանք շատ վատ ազդանշաններ են ուղարկում, շատ տհաճ ազդանշաններ, և նրանք չպետք է դա անեն», - Շոտլանդիայում մամուլի ասուլիսում ասել է Թրամփը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։
Կողմերը 12 օր շարունակ փոխանակվեցին հարվածներով, որոնց միացավ նաև Միացյալ Նահանգները, որը հունիսի 22-ի գիշերը միանվագ հարձակում իրականացրեց Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ հասցրեց Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ բազային՝ նշելով, որ իրանական կողմը չի մտադիրվում ավելի սրել իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...