Ուզում ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը նետվի պատմության աղբանոցը․ Ադրբեջանի նախագահի օգնական
«Մենք ուզում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նետվի պատմության աղբանոցը։ Դա դիվանագիտական ֆիասկո էր և լիակատար ձախողում։ 30 տարի Մինսկի խումբը անհաջող առաքելություն է իրականացրել՝ առանց հակամարտության կարգավորման որևէ իրական հեռանկարի»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը չեն քննարկում Երևանի կողմից փոխհատուցման վճարման հարցը ներկայիս բանակցությունների ընթացքում։
«Այնուամենայնիվ, Ադրբեջանը կատարել է պատճառված վնասի լիարժեք գնահատում։ ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն՝ վնասի չափը գնահատվում է մոտավորապես 150 միլիարդ դոլար»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայր...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...