Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
«Զավեշտի թագուհին…
Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ-որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով»,- գրել է արքեպիսկոպոս Գալստանյանը։
Արքեպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ է տվել, Ավանեսյանին ժամանակ գտնի և ընթերցի իր հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։
«Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ»,-նշված է նամակում։
«Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի
Հաղթանակն այլընտրանք չունի…»,- գրել է Գալստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ այսպե...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայ...
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...