Հայաստանում ում բռնում ես, ասում են՝ քաղբանտարկյալ է. Վահագն Ալեքսանյան. Armtimes

Հայաստանը հարգում է միջազգային ատյանների վճիռները, բայց միաժամանակ իշխող ուժի անդամն արձանագրում է: Այս մասին հայտնել է ՔՊ պատգամավոոր Վահագն Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:


«Խոսքը հայցի ապահովման մի քանի միջոցների մասին է, որոնք բավարարելու համար Սամվել Կարապետյանի թիմը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժ․ դրանց մի մասը բավարարվել է, մի մասը՝ ոչ: Նրանք դիմել էին նաև Կարապետյանին ազատ արձակելու պահանջով, որը չի բավարարվել: Հիմա հարց է՝ որն է իրենց համար կարևոր՝ Սամվել Կարապետյանի ազատությո՞ւնը, թե՞ իրենց կապիտալը: ՀՀ-ն հարգում է միջազգային ատյանների վճիռները, բայց այստեղ կա նրբություն. ՀՀ-ն չի կարող իր քաղաքացիների անվտանգության հարցը դարձնել սակարկման առարկա: ՀՀ քաղաքացիները դժգոհ են, փչանում է էլեկտրոնիկան, ժամերով զրկված են հոսանքից»,- ասել է Ալեքսանյանը:


Ըստ Ալեքսանյանի՝ եթե ՀԷՑ-ում հայտնաբերվեն չարաշահումներ, իսկ ինքը ավելի քան վստահ է դրանում, ապա պատգամավորի նկատառմամբ՝ պետականացումը լեգիտիմ հիմք կունենա:


Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե Կարապետյանը և Գալստանյանն ու Աջապահյանը քաղբանտարկյալ են՝ պատգամավորը ասում է. «Էս երկրում ում բռնում ես, ասում են՝ քաղբանտարկյալ է, քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ, չնայած արդեն կան ասողներ»:


Ալեքսանյանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը, որը պնդում է, որ իր պորտը Լյուբյանկայում չեն կտրել, փորձում է համոզել, որ ՀՀ քաղաքացիների ինտելեկտուալ մակարդակը ցածր է. «Տեսե՞լ եք, թե ինչ մեմեր են սարքում լատինատառ գրվածքներով, Սամվել Կարապետյանի տղան հայերեն գրել-կարդալ գիտի՞, թե՞ ոչ, էն որ ՀՀ քաղաքացի չէ, դա դնենք մի կողմ»:


Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջիններս ասում են՝ ուզում են ՀՀ տնտեսությունը զարգացնել, Ալեքսանյանն ասում է. «Իրենց պատկերացրած տնտեսական զարգացումը Կրկեսի շենքի տեսքով տեսնում ենք, 10 և ավելի տարի սարքում են ու սարքում, էլ չասենք ՀԷՑ-ի աշխատանքի մասին»:


Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն պնդումները, որ իշխանությունը պետք է հրաժարվի Էջմիածնում հանրահավաք անելուց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը նկատում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդես է գալիս արյունահեղության և բախումների մասին հոռետեսական պնդումներով, դրա մեկնարկը տվել է 2021 թվականի ընտրություններին, երբ Քոչարյանին և Սարգսյանին կոչ էր անում դաշինք կազմել և մերժում ստացավ: Նրա կանխատեսումները մինչ այս պահը սխալ են դուրս եկել»:


Հարցին՝ ինչը կարող է կապել Լևոն Տեր-Պետրոսյանին և Գարեգին Բ-ին, վերջինս ասում է՝ հրապարակումներ եղել են Տեր-Պետրոսյանի և Կտրիճ Ներսիսյանի այս կամ այն կենտրոնին ծառայելու մասին:


Ալեքսանյանը հիշեցնում է այն, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ին հեղափոխություն է արել, մեկի քթից արյուն չի թափվել. «Թող իրենք մտածեն, որ 20 հոգով մի տեղ հավաքվում են, սկսում են իրար գլուխ ջարդել»:


Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն