Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:
«Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝
• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»,- գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...
Հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին կարող են միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին:Այս մասին...