Փաշինյանը չի բացառում ՀԷՑ-ի արտապատվիրակման տարբերակը
«Այս պատմությունը նոր չի սկսվել, ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները սկսվել են իմ մարզային այցելություններից, երբ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել։
Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։
Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն»,- այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով նաև արտապատվիրակման տարբերակը։
Փաշինյանի խոսքով՝ ՀԷՑ-ն իր նախորդող շրջանի գործունեության ընթացքում ի հեճուկս կառավարության բազմաթիվ հորդորներին ու խնդրանքներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, հետևաբար, կառավարությունն է պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել։
Ավելի ուշ վարչապետը հայտնել է, որ ՀԷՑ-ը չի կարող տրվել կառավարման մի երկրի, ում հետ ունենք փակ սահմաններ, չունենք դիվանագիտական կապ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքով, եթե հանկարծ ճանապարհ էլ անցնի` վերահասկվելու է Հայաստանի կողմից. Չախոյան
«Ադրբեջանական նարատիվներ մեջ մի բերեք, այդ թվում` Սյունիքի միջանցքով ինչ որ ճանապարհ տալու մասին, ինչը արվեց երկու օր առ...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախա...
Այսօր, ինչ անում է վարչապետը եկեղեցու դեմ բացարձակ ապօրինի գործընթաց է․ Թաթոյան
Այն, ինչ այսօր անում է վարչապետը եկեղեցու դեմ բացարձակ ապօրինի գործընթաց է։ Այս մասին այօսր Մայր աթոռի բակում լրագրողներ...
Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
«Երբ 2022 թվականին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ դիմեցինք ՀԱՊԿ-ին, այնտեղից շատ անսպասելի արձագանք ստացանք, որ...