Նախկին զինդատախազից ոստիկանությունը վերցրել է պարգևատրած զենքը
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է.
«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։
Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։
Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով։ Հակասահմանադրական այս իրավակարգավորմանը չեմ անդրադառնալու, անիմաստ է։ Պարզվեց՝ մի առանձին «կիսաստորացուցիչ», անհայտ իրավական հիմքերով ընթացակարգ են սահմանել խոչընդոտող ՎԻՃԱԿՆԵՐԻ բացակայությունը հաստատելու համար՝ «ապացուցիր, որ հոգեկան հիվանդ, թմրամոլ, խուլ կամ կույր չես» պարտականությունը դնելով սեփականատիրոջ վրա։ Նարկոլոգիական և հոգեբուժական հաշվառման մեջ չգտնվելը բավարար ապացույց չի դիտվում։
Գրավոր առաջարկել եմ զենքս չմալել-չփչացնել, հետ չվերադարձնել ինձ որպես խաղալիք, այլ հանձնել ոստիկանության կրթահամալիր՝ ուսումնական նպատակներով օգտագործելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին
Rate.am-ում հուլիսի 10-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383.5 դրա...
ՀՀ-ում հուլիսի 11-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճան...
Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար։ Այս մասին հայտնում է...
Հուլիսի 13-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոն՝ «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթո...