Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։
Նշենք, որ փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, արտասվում է։ Փաստանջյանն ուղիղ եթերում նշել էր, որ կինն ունի 3 երեխա, որոնցից ամենափոքրը 8 ամսեկան է։ Փոստանջյանը նշել էր, որ նա հարցաքննվել է որպես վկա, այնուհետև դարձել է մեղադրյալ։ Նա կալանավորվել է խափանման միջոց բացակայելու արգելքը խախտելու համար և մեղադրվում է ապօրինի միգրացիային օժանդակելու գործով։
«Զարուհի Փոստանջյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում հրապարակած երկու տեսագրությունների հարցով դիմել են դատարան, որին ի պատասխան հայտնել են, որ Փոստանջյանը հայցել է, բայց չի ստացել տեսանկարահանում և հեռարձակում կատարելու վերաբերյալ թույլտվություն։
Փոստանջյանը թաքցրել է հեռարձակման փաստը։ Դատավորը Փոստանջյանին տուգանել է 80.000 դրամով և արգելել հեռարձակումը։ Փոստանջյանը նիստի ավարտից անմիջապես հետո նորից առանց համապատասխան թույլտվության վերսկսել ուղիղ հեռարձակումը։
Ինչ վերաբերում է խափանման միջոցին, դատարանից հայտնեցին, որ ի սկզբանե մեղադրյալ Լ․ Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերին, հրաժարվել է նաև հանրային պաշտպանից և չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, ինչպես նաև չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին»։
Ավելի վաղ հայտնել էինք երեք երեխաների մորը կալանավորել էին 3 ամսով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում հուլիսի 11-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճան...
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին
Rate.am-ը ներկայացնում է հուլիսի 11-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.5դրամը,...
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին
Rate.am-ում հուլիսի 10-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383.5 դրա...
Կասեցրել է Հայաստանից Վրաստան ոսկե զարդերի անօրինական ներմուծումը
Վրաստանը հայտնել է, որ կասեցրել է Հայաստանից ոսկե զարդերի անօրինական ներմուծումը։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծ...