Ալեն Սիմոնյանը որոշել է Աղվան Վարդանյանի համար բժիշկ և հրշեջ կանչել
Կարծում եմ` Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի: Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ` թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ, մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի` տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց` կարևոր:
Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ -գիժ խոսում։
Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ. բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց
Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպե...
Գեղամ Մանուկյանի որդին ազատ արձակվեց
Քիչ առաջ ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ...
Պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապ...
Տեռոր ենք անում. Արարատի մարզի Դվին համայնքում ձերբակալություններ են իրականացվում
Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկան...