Խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ. բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց
Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են դադարեցնել ապօրինի ձերբակալություններ ՀՅԴ-ականների նկատմամբ և բաց թողնել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։
Հիշեցնենք` հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։
Նմանատիպ հոդվածներ
Գեղամ Մանուկյանի որդին ազատ արձակվեց
Քիչ առաջ ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ...
Պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապ...
Տեռոր ենք անում. Արարատի մարզի Դվին համայնքում ձերբակալություններ են իրականացվում
Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկան...
Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման շրջանում ՀԷՑ-ը հասցրել են այս վիճ...