Պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել», նշանակում է, որ հնարավոր է իրավապահ մարմինները նոր գործողություններ իրականացնեն։
«Ես չեմ կարծում, որ դա դրա մասին է։ Քանի որ մենք ունեցել ենք երևույթ, երբ իրավապահները փորձել են գործողություն իրականացնել Էջմիածնի տարածքում, ցավոք, որովհետև անձը, որ պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, ըստ էության, թաքնվել էր եկեղեցու տարածքում, դրանով պայմանավորված գործողություն էր եղել։ Քանի է որ կային մարդիկ, որոնք մտածում էին, որ Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ տարածք, կա ինչ-որ պաշտոն, կա ինչ-որ անուն-ազգանուն, կա ինչ-որ հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի բոլոր առումներով, այն մասին է էս գրառումը, որ նման բան հնարավոր չէ։ Չի եղել այդպիսի դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողություն անոնսի»։
«Քանի որ վարչապետը նաև հայտարարություն է հրապարակային արել խորհրդի ձևավորման և այդ խորհրդի կազմի մասին, հենց այդ կազմը էլ պետք է օրակարգը մշակի։ Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք, որ հնարավորինս համերաշխ, եղբայրական մթնոլորտում պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար»,- նշել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ. բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց
Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպե...
Գեղամ Մանուկյանի որդին ազատ արձակվեց
Քիչ առաջ ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ...
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
ՔԿ-ն` Վահագն Չախալյանի ձերբակալության մասին
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ շրջանակներում ձերբակալվել է ակտիվիստ...