ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ռուսաստանին Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտման մեջ
ՄԻԵԴ-ը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում իրավունքների խախտման և MH17-ի կործանման մեջ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել երկու գործով՝ 2022 թվականին լայնածավալ մարտական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտման և 2014 թվականին Դոնբասում մալայզիական Boeing MH17-ի կործանման գործով:
AP-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ-ը նման դատավճիռներ է կայացրել:
Ռուսաստանի դեմ գործերը հարուցվել են Նիդեռլանդների և Ուկրաինայի կողմից: Որոշումները հիմնականում «խորհրդանշական» են, գրում է AP-ն, քանի որ Մոսկվան 2022 թվականին դուրս է եկել ՄԻԵԴ-ի իրավասությունից: Սա տեղի է ունեցել այն բանից կարճ ժամանակ անց, երբ երկիրը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, որի անդամ էր 1996 թվականից:
Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցրել են Ստրասբուրգում դատարանի որոշումների կատարումը՝ դրանց «բացահայտ քաղաքականացված բնույթի» պատճառով: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանը չի մտադիրվում կատարել դատարանի որոշումները. «Մենք դրանք համարում ենք անվավեր: Այսքանը կարելի է ասել»:
Նմանատիպ հոդվածներ
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...