Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․
«Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքի մեջ ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերեն լեզվի բառերը բավարար չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը։ Հատկապես վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառույցների՝ Սուրբ Էջմիածնի ու Ազգային Ժողովի, ինձ համար խորապես ամոթալի է ու դատապարտելի։
Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքի մէջ սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ, առճակատումներ կարող են լինել, սակայն դրանք հարկ է, որ քննարկվեն հատուկ գործընթացների ճամփով եւ հանդարտ մթնոլորտի մեջ, որպեսզի կարողանան համապատասխան լուծումների հանգել։
Շուրջ վեց տարիներ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելել։ Վերջին օրերին մտածեցի, շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, որպեսզի կարողանամ օժանդակել ստեղծված փոթորիկը նվազագույնը հանդարտեցնելու ուղղությամբ, սակայն, Ազգային Ժողովի ու ընկերային ցանցերի ճամփով եւ այլապես կատարված ու շարունակվող անմակարդակ, մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժեքներին խոտոր համեմատող արտահայտությունները, ինչպես նաեւ կատարվող ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի Հայրենիք։
Սակայն, կմնամ միշտ հանձնառու, որեւէ ժամանակ գալու Հայրենիք եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցելու, որպեսզի կարողանանք ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու հարմարագույն լուծումներ որոնել»։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...