Անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ. Հաջիևը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն գոյություն ունի։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն գոյություն ունի։ Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Հայաստանի հետ ունենք երկկողմ կապ։ Խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղիղ, առանց միջնորդի։ Հաջողվել է մեր հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել քաղաքական վեճի դաշտ»,- ասել է նա։
Ըստ Հաջիևի՝ տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս քվո ՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։
«Կարելի է խաղաղություն ունենալ թղթի վրա, բայց տեղում իրավիճակը կարող է այլ լինել։ Հիմա մեզ մոտ հակառակ իրավիճակն է։ Տեղում խաղաղություն կա, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղն այլևս քննարկման առարկա չէ։ Հայկական ուժերն ամբողջությամբ դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տարածքներից։ Բայց որպեսզի խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ»,- հավելել է նա։
Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ, որը մինչ օրս իբր պարունակում է դրույթներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ:
«Այնուամենայնիվ, դրական է այն, որ մենք Հայաստանի հետ ունենք երկկողմանի կապի ուղի։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղղակիորեն, առանց որևէ միջնորդի։ Եվ մեր օրակարգում իսկապես կարևոր թեմաներ կան։ Առանցքային կետը մնում է այն, որ ռազմական առճակատման տարրերը լիովին դուրս են մնացել մեր օրակարգից։ Այո, մեր միջև վեճ է մնում, բայց հարևան երկրների միջև վեճերը նորմալ են։ Մենք դրանք տեսնում ենք նույնիսկ ԵՄ որոշ անդամների միջև։ Բայց վեճերը լուծելու համար գոյություն ունեն դիվանագիտություն և երկխոսություն։ Մեզ հաջողվել է Հայաստանի հետ մեր հարաբերությունները ռազմական առճակատումից տեղափոխել քաղաքական վեճի դաշտ։ Եվ ես կարծում եմ, որ դա լավ նշան է»,- ընդգծել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սամվել Կարապետյանը Տարոն Չախոյանի և Նազելի Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նա...
Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
ԶԼՄ-ների տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտ...
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնա...