Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։
Ըստ այդմ, Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սամվել Կարապետյանը Տարոն Չախոյանի և Նազելի Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նա...
Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյան
Եթե Կտրիճ Սարդարյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական...
Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
ԶԼՄ-ների տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտ...