Մենք դատապարտում ենք այդ գործողությունը. BRICS գագաթնաժողովի մասնակիցներ
Ռիո դե Ժանեյրոյի գագաթնաժողովում BRICS-ի առաջնորդները դատապարտեցին Իրանի վրա հարվածները։ Այս մասին ասվում է մասնակիցների հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք 2025 թվականի հունիսի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության վրա ռազմական հարվածները, որոնք միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են, և լուրջ մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի հետագա սրման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ BRICS-ի անդամները մտահոգված են քաղաքացիական ենթակառուցվածքների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից վերահսկվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներով։ Բացի այդ, նրանք մտահոգված են միջուկային վտանգի և հակամարտությունների աճող ռիսկերով։ Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ակտիվացնել զինաթափման և սպառազինությունների վերահսկման համակարգը՝ կայունությունն ու համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյան
Եթե Կտրիճ Սարդարյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական...
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնա...
Արծվիկ Մինասյանը հայտարարություն է արել
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այն, ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի...