Միքայել Սրբազանը՝ քրեական գործի և հնարավոր ձերբակալության մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղեկություն չունի քրեական վարույթից, որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել Սրբազանը։


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իբրև «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ։


Միքայել Սրբազանը հայտնել է, որ դեռևս ծանուցում չի ստացել։


Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ փորձեն ձերբակալել, մեկուսացնել իրեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի․ Վեհափառի և սրբազան հայրերի թիրախավորումը՝ Միքայել Սրբազանը չբացառեց՝ նշելով, որ ամեն ինչ հնարավոր է:

Քաղաքականություն