ԱԱԾ-ն Միքայել Սրբազանին կոչ է արել չթաքնվել . որոշում է կայացվել
Որոշում է կայացվել Միքայել արք. Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Փաշինյանը՝ եկեղեցում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին խնդրել է, որ չհետապնդեն իրեն: Լրագրողների հարցին թե արդեն իրավապահներո՞վ...
Մայր Աթոռը իրեն օրենքից վեր է դասում. Չախոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Իրավապահների գործողությունն...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչա...