Հասարակություն
Կրակոցներ Էջմիածնում. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը
Edita
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել:
Ըստ տեղեկությունների՝ կրակողը եղել է Մանվել Գրիգորյանի թոռը, որի անունով էլ գրանցված է ատրճանակը, որից նա կրակել է:
Ըստ նույն տեղեկությունների՝ ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, Մանվել Գրիգորյանի թոռանը՝ Մանվել Կարենի Գրիգորյանին, ձերբակալել և ներկայացրել են Քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0