Դա կանոնավոր հայրենադարձության չվերթ է․ Զախարովա

Զախարովան Իլ-96 «Ռոսիա» ինքնաթիռի Նյու Յորք թռիչքը անվանել է կանոնավոր հայրենադարձության չվերթ։


«Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի (ՍՕՋ) Իլ-96 ինքնաթիռի Նյու Յորք թռիչքը կանոնավոր հայրենադարձության չվերթ է, որը նոր աշխատակիցներին տեղափոխել է Միացյալ Նահանգներ և կվերցնի գործուղումից վերադարձողներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Սա կանոնավոր հայրենադարձության չվերթ է: Տարեկան մի քանիսը լինում են: Այն նոր աշխատակիցներին տանում է Վաշինգտոն և Նյու Յորք, իսկ վերադարձի ճանապարհին վերցնում է գործուղումից վերադարձող աշխատակիցներին», - նշել է Զախարովան:


Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգից թռչող ռուսական հատուկ չվերթը վայրէջք էր կատարել Նյու Յորքի օդանավակայանում։

Քաղաքականություն