
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել

Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող տասնհինգ կործանիչներ մի շարք լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող այն տարածքներին, որտեղ պահվում էին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջերս 15 կործանիչ ինքնաթիռներ զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան հատվածին։ Հարվածներ են հասցվել Իրանի զինված ուժերին պատկանող ստորգետնյա ռազմական օբյեկտներին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղը հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարություն էր արել այն մասին, որ «Իրանը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել և երբեք թույլ չի տա իր դեմ ագրեսիա»: