Որքան են կազմել Լևոն Քոչարյանի և ընտանիքի տարեկան ընդհանուր եկամուտները

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:


Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է մեկ միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի Երևանում, որը գնել է 2009 թվականին։ Վերջինս միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան ունի Երևանում, որը որպես նվիրատվություն ստացել է 2009 թվականին։ 2012 և 2013 թվականներին Քոչարյան կրտսերը ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք։ Այս մասին հայտնում է armtimes.com։


Քոչարյանը հայտարարագրել է երկու շարժական գույք․ 2019 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության և 2013 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։


Նա 90 օրից ավելի փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է 2020 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։


Լևոն Քոչարյանը բաժնեմասեր ունի 5 ընկերությունում․ «Մուդելայզեր ԱԲ»-ում՝ 100 հազար եվրո արժեքով, «Էքսզել աութդորս» ՍՊԸ-ում՝ 300 հազար դոլար արժեքով։ Նա 5 հազար ռուբլիով Ստեփանյան Սամվելից ձեռք է բերել բաժնեմաս, 1 մլրդ 74 մլն դրամ արժեքով բաժնեմաս է գնել Շահինյան Հովիկից։ Վերջինս 31․8 մլն դրամ արժեքով 2015 թ-ին իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանից, բաժնեմաս է նվեր ստացել։


Նա 244 միլիոն 452 հազար 574 ռուբլի հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ում, 4 միլիոն 270 հազար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ-ից, 9 հազար դոլար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ։


Որպես դրամական միջոց Լևոն Քոչարյանը ներկայացրել է 153 հազար 129 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 151 դրամ, 314 հազար 885 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 800 դրամ, 6 հազար 700 շվեդական կրոն, և 10․15 դոլար, որոնք տարեվերջին պահպանվել են։ 36․79 դոլար, որը տարեվերջին դարձել է 3 հազար 485 դոլար, 12 միլիոն 363 հազար 650.9 դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 63 հազար դրամ։


Նրա կանխիկ դրամը կազմել է 3 միլիոն, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ։


Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 135 միլիոն 205 հազար 952 դրամ, որից 9 միլիոն 637 հազար 516 դրամը նա ստացել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ»-ից՝ որպես աշխատավարձ, 30 միլիոն 568 հազար 436 դրամը՝ «Թարգեթ գրուպ»-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը։


Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն կամ Սիրանուշ Քոչարյանը, ևս 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:


Սիրուշոյի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 422 հազար 567.69 դրամ։ 


Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։