Նաթանզում հարված է հասցվել վառելիքի հարստացման գործարանին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին գնահատել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների հետևանքները։


Նրա խոսքով՝ Սպահանի միջուկային օբյեկտում վնասվել են, մասնավորապես, ուրանի փոխակերպման գործընթացին առնչվող շենքերը։ Բացի այդ, ակնհայտորեն հարված է հասցվել հարստացված նյութը պահելու համար օգտագործվող թունելների մուտքերին։


Նատանզի օբյեկտում հարված է հասցվել նաև վառելիքի հարստացման գործարանին, հավելել է Գրոսսին, մինչդեռ ԱՄՆ-ն հաստատել է գետնի մեջ թափանցող զինամթերքի օգտագործումը։


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Ֆորդոյի օբյեկտում տեսանելի են խառնարաններ, ինչը վկայում է գետնի մեջ թափանցող զինամթերքի օգտագործման մասին։


«Ներկայումս ոչ ոք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ն, ի վիճակի չէ լիովին գնահատել Ֆորդոյի ստորգետնյա վնասը», - ասել է Գրոսսին։


Նա հավելել է, որ «հաշվի առնելով օգտագործված պայթուցիկների հզորությունը և ցենտրիֆուգների ծայրահեղ զգայունությունը թրթռումների նկատմամբ, ենթադրվում է, որ պատճառվել է շատ լուրջ վնաս»։