
Կատարը փակեց իր օդային տարածքը

Կատարի կառավարությունը ժամանակավորապես փակել է երկրի օդային տարածքը՝ քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Կատարի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Կատարի պետության կողմից իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու պարտավորության շրջանակներում, իրավասու մարմինները հայտարարում են երկրի օդային տարածքում երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին: Սա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված ձեռնարկված նախազգուշական միջոցառումների մի մասն է», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: