Իրանը զանգվածային հարձակման է նախապատրաստվում. ԱՄՆ-ն սպասում է

Միացյալ Նահանգները սպասում է, որ Իրանը ռազմական պատասխան կտա իր հարձակումներին առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների:


Նրանց գնահատականներով՝ հարվածը կարող է ուղղված լինել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական ուժերին։ Նրանց թիվը տարածաշրջանում գնահատվում է 40,000 մարդ, գրում է Reuters-ը։


Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները, որոնք խոսել են անանունության պայմանով, նշել են, որ Վաշինգտոնը փորձում է հասնել ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​լուծման, որի դեպքում Թեհրանը կհրաժարվի պատասխան հարվածի իր ծրագրերից։


Հիշեցնենք՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա: