
Ձերբակավել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ու ևս երկու հոգի

Ձերբակավել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Այս մասին հայնտում է Aysor.am-ը։
Լրատվականից հայտնում են, որ Դարբինյանը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով։
«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հանցանքի պահին գործող օրենսգրքի 190-ի 3-րդ մասով` փողերի լվացում»,- լրատվականին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ, բացի Սամվել Դարբինյանից, ձերբակալվել են նաև նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է հայտնել են ՔԿ-ից»: