Առողջական խնդիրներ ունենալը կամ բանակից ազատվելն ինչպես է ազդում վարորդական իրավունքի վրա․ ՆԳՆ-ն պարզաբանում է
Auroranews.am-ի հարցին, թե արդյոք Ներքին գործերի նախարարությունը դիտարկում է այնպիսի կարգավորում, որի համաձայն՝ զինվորական ծառայությունից ազատված կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող անձինք չեն կարողանա վարորդական իրավունք ստանալ, ՆԳՆ-ից պարզաբանել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքին խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակ սահմանված է օրենսդրությամբ։ Խոսքը վերաբերում է այն հիվանդություններին, որոնք համարվում են վարելու հակացուցում, սահմանափակում կամ պահանջում են հատուկ պայմաններ։
Եթե անձը զինվորական ծառայությունից ազատվել է այնպիսի հիվանդության հիմքով, որը միաժամանակ ներառված է վարորդական իրավունք ստանալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, ապա նա չի կարող ստանալ վարորդական վկայական։
Միևնույն ժամանակ, կարող են լինել հիվանդություններ, որոնց պատճառով անձն ազատվում է զինվորական ծառայությունից, սակայն դրանք չեն խոչընդոտում վարորդական իրավունք ստանալուն։ Այդ դեպքում անձը կարող է ստանալ վարորդական վկայական։
Հնարավոր է նաև հակառակ իրավիճակը, երբ հիվանդությունը հիմք չէ զինվորական ծառայությունից ազատվելու համար, սակայն այն բացառող հանգամանք է վարորդական իրավունք ստանալու տեսանկյունից։ Իսկ այն դեպքերում, երբ հիվանդությունը միաժամանակ հանդիսանում է և՛ զինվորական ծառայությունից ազատվելու, և՛ վարորդական իրավունք ստանալուն խոչընդոտող հիմք, տվյալ անձը չի կարող ստանալ վարորդական վկայական»,- ասել է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...