Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանովը
«Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են»,– գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երկրում ընթացող քաղաքական և իրավական զարգացումներին։
Նրա խոսքով՝ պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ կամ դրանցից հետո «ռեժիմը անցնում է ռեպրեսիաների նոր փուլի»։
Շարմազանովը նշել է, որ, իր գնահատմամբ, իշխանություններին և նրանց արտաքին գործընկերներին անհրաժեշտ է «կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության»։
Նրա պնդմամբ՝ ընդդիմության հավաքած ձայները խանգարում են այդ գործընթացին, և իշխանությունը շարժվում է իր և իր «արտաքին գործընկերների» նախանշած ուղղությամբ՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների» գաղափարի ներքո։
Շարմազանովը նաև քննադատել է ընդդիմության գործողությունները՝ նշելով, որ միայն դատապարտելով հնարավոր չէ արդյունքի հասնել, իսկ փողոցային պայքարի գործիքը, ըստ նրա, բավարար չափով չի կիրառվում։
Նա ընդգծել է, որ միջազգային կառույցները, ըստ իր գնահատականի, չեն արձագանքում ներքաղաքական զարգացումներին, և հիշեցրել է նախկին ընտրությունների արդյունքների շուրջ իր դիրքորոշումը։
Իր խոսքում ՀՀԿ ԳՄ անդամը նաև նշել է, որ ընդդիմադիր դաշտում որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել՝ հավելելով, որ իրենք պատրաստ են սահմանափակ հնարավորություններով մասնակցել ընդդիմադիր պայքարին՝ առանց քաղաքական ամբիցիաների։
Շարմազանովը հայտարարել է, որ դատապարտում է իր գնահատմամբ՝ «ապօրինություններն ու քաղաքական հետապնդումները», սակայն ընդգծել է, որ միայն դատապարտելը բավարար չէ իրավիճակը փոխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...